Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Անջատականները թույլատրել են փորձագետներին այցելել ինքնաթիռի վթարի վայրը

Անջատականները թույլատրել են փորձագետներին այցելել ինքնաթիռի վթարի վայրը
20.07.2014 | 13:23

Զինված անջատականները միջազգային փորձագետներին թույլատրել են այցելել այն տարածքը, որտեղ ցրված են հինգշաբթի օրը ընկած մալայզիական ինքնաթիռի հատվածները: Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռում, հիշեցնենք, կար 298 մարդ:

Անջատականների հրամանատարը այսօր ԵԱՀԿ-ի խմբին ասել, որ իր ենթակաները չեն տեղաշարժել տարածքով մեկ ցրված առարկաներն ու մարմինները և չեն գտել «սև արկղերը»: Երեկ, հիշեցնենք, ռուսամետ զինված ուժերը թույլ չէին տվել միջազգային փորձագետներին մոտենալ տարածքին:
ՈՒկրաինայի իշխանություններն այսօր անջատականներին մեղադրել են ինքնաթիռի անկման վայրում ապացույցները ռուսական կողմի օգնությամբ թաքցնելու կամ ոչնչացնելու մեջ:
ՈՒկրաինական հակահետախուզության ղեկավարը հայտարարել է, թե ունի համոզիչ ապացույցներ, որ մարդատար օդանավի վրա կրակ է բացվել БУК-1 հակաօդային հրթիռային համակարգից: Նա պնդել է նաև, թե հակաօդային համալիրը կառավարել են Ռուսաստանի քաղաքացիներ:
Զոհվածների ինքնությունը պարզելուն մասնակցելու համար ՈՒկրաինա են ուղևորվել Ինտերպոլի և Եվրապոլի քննչական խմբերը:

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ